Հնարավոր է՝ Պուտինն ու Զելենսկին առանձին այցերով մեկնեն Թուրքիա Էրդողանի երդմնակալությունից հետո․ Hurriyet

Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցության մասին բազմաթիվ երկրներ են հայտնել։ Այս մասին հայտնել է Անկարայում Hurriyet-ի ներկայացուցիչ Հանդե Ֆըրատը։ 

Ներկայացուցիչը, հիշեցնելով Թուրքիայի միջնորդի դերը ռուս-ուկրաինական պատերազմում, նշել է․ «[ՌԴ նախագահ] Պուտինը առանձին և հատուկ այցով կգտնվի Թուրքիայում։ Պուտինից հետո Թուրքիա կմեկնի Ուկրաինայի նախագահ Զելենսկին։ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների իրար հետևից կայանալիք այցերի ընթացքում կքննարկվեն պատերազմի ընթացքը և հացահատիկի գործարքը»։

Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Թուրքիայում կայացավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որի արդյունքներով 52 և ավել տոկոս ձայներով նախագահ վերընտրվեց գործոց նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն