Ադրբեջանի ՊՆ-ն հերթական անգամ խեղաթյուրում է իրականությունը. Արցախի ՊԲ
15:05 - 01 հունիսի, 2023

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական անգամ խեղաթյուրում է իրականությունը. Արցախի ՊԲ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 1-ի ժամը 10։00-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ-ից։

ՊՆ-ից նաև նշում են՝ Ադրբեջանի Պն- ն, հայտարարելով Շուշիի և Մարտունու շրջաններում իբրև թե իրականացվող ինժեներական աշխատանքները խափանելու մասին, հերթական անգամ խեղաթյուրում է իրականությունը` փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կրակը գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիների ուղղությամբ։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն նույնպես հերքել էր Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ են բացել: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել