Մոսկվան ի գիտություն է ընդունում Երեւանի դիրքորոշումը Ուկրաինայի շուրջ հակամարտության վերաբերյալ․ Պեսկովը՝ Փաշինյանի հայտարարության մասին
16:06 - 02 հունիսի, 2023

Մոսկվան ի գիտություն է ընդունում Երեւանի դիրքորոշումը Ուկրաինայի շուրջ հակամարտության վերաբերյալ․ Պեսկովը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Մոսկվան ի գիտություն է ընդունում Երեւանի դիրքորոշումը Ուկրաինայի շուրջ հակամարտության վերաբերյալ, սակայն շարունակում է զարգացնել դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը`մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունը, թե «Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք»։

Պեսկովի խոսքով՝ «դա կարեւոր հայտարարություն է»։ «Մենք գիտենք, որ Ուկրաինայի շուրջ հակամարտության վերաբերյալ Հայաստանի մոտեցումներում կան որոշակի նրբերանգներ, մենք դրանք հաշվի ենք առնում»,- հայտարարեց ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել