Հռոմի Ֆրանցիսկոս պապը կայցելի Մոնղոլիա |armenpress.am|
17:11 - 03 հունիսի, 2023

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կայցելի Մոնղոլիա |armenpress.am|

armenpress.am: Հռոմի Ֆրանցիսկոս պապը օգոստոսի 31-ին քառօրյա այց կկատարի Մոնղոլիա։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Նշվում է, որ Մոնղոլիան ամենահեռու վայրերից մեկն է, որտեղ Հռոմի պապը երբևէ այցելել է։

Գործակալությունը հավելում է, որ Մոնղոլիայում ապրում կաթոլիկ եկեղեցու ընդամենը 1300 հետևորդ, սակայն  Չինաստանին մոտ լինելու պատճառով երկիրը կարևոր նշանակություն ունի Հռոմեա-կաթոլիկ եկեղեցու համար։

Վատիկանից հայտնել են, որ Հռոմի պապը Մոնղոլիա է այցելու այդ երկրի նախագահի և կաթոլիկ առաջնորդների հրավերով։

Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչ Մաթեո Բրունին հայտարարել է, որ այցի վերաբերյալ մանրամասները կհրապարակվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել