«Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ ծեծկռտուքին մասնակից ոստիկանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են

«Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ ծեծկռտուքին մասնակից ոստիկանի ծառայողական լիազորություններն արդեն իսկ ժամանակավորապես դադարեցվել են։ Այս մասին պարզաբանում է տարածել ոստիկանությունը:

«Քաղաքացու և ոստիկանի միջև համացանցում տարածված միջադեպի առնչությամբ տեղեկացնում ենք.

մայրաքաղաքի Սարյան փողոցում «Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ քաղաքացու և ոստիկանի միջև միջադեպից քիչ անց, տեղեկություն է ստացվել ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում:

Նշանակվել է ծառայողական քննություն, ոստիկանի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են»,- ասվում է ոստիկանության տարածած հաղորդագրությունում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն