Եթե բանակցությունների ինտենսիվությունը կարողանանք պահպանել, և միջազգային հանրության ուժեղ աջակցություն լինի, հնարավորություն կա տարեվերջին ունենալ խաղաղության պայմանագիրը․ ԱԽ քարտուղար |1lurer.am|
23:30 - 04 հունիսի, 2023

Եթե բանակցությունների ինտենսիվությունը կարողանանք պահպանել, և միջազգային հանրության ուժեղ աջակցություն լինի, հնարավորություն կա տարեվերջին ունենալ խաղաղության պայմանագիրը․ ԱԽ քարտուղար |1lurer.am|

1lurer.am: «Բանակցությունները շատ ինտենսիվ են ընթանում, եթե այս ինտենսիվությունը կարողանանք պահպանել, և միջազգային հանրության ուժեղ աջակցություն լինի առաջընթաց գրանցելու, ապա հնարավորություն կա տարեվերջին ունենալ այդ խաղաղության պայմանագիրը։ Մենք տրամադրված ենք այսպես, որ լինի հնարավորինս շուտ. դա կարող է լինել տարվա ընթացքում կամ կարող է մինչև տարեվերջ ձգվել, բայց մեր տրամադրվածությունն այնպիսին է, որ գտնենք լուծումներ և այդ լուծումների շրջանակներում առաջ տանենք խաղաղության օրակարգը և խաղաղության համաձայնագիր ունենանք»,- «Լուրերի» տաղավարում ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների արևմտյան հարթակում Քիշնևից հետո նախատեսված է 3 հանդիպում։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի մասնակցությամբ հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում՝ հուլիսի 21-ին։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ հնգակողմ հանդիպում է նախատեսված հոկտեմբերին Գրանադայում։

Հունիսի 12-ին, արդեն հրապարակային հայտարարվել է, որ արտգործնախարարներն են հանդիպելու։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել