Կախովկայի ՀԷԿ-ի ավերումից հետո կուղբերը դուրս են եկել Խերսոնի փողոցներ |armeniasputnik.am|
12:16 - 06 հունիսի, 2023

Կախովկայի ՀԷԿ-ի ավերումից հետո կուղբերը դուրս են եկել Խերսոնի փողոցներ |armeniasputnik.am|

armeniasputnik.am:Ուկրաինայի զինուժի կողմից Կախովկայի ՀԷԿ-ի վնասման պատճառով բարձրացել է Դնեպրի ջրի մակարդակը։ Կադրերում, որոնք նկարահանվել են, ենթադրաբար, Խերսոնի Օստրով շրջանում, երևում է, որ փողոցներով կուղբեր են զբոսնում։

Կախովկայի ջրամբարում ջրի մակարդակի անկման արագությունը հասել է մոտ 12 սմ/ժ-ի: Հեղեղման գոտում կարող են հայտնվել Կորսունկայի և Դնեպրյանիի մոտ 300 տներ, որոնք Նովայա Կախովկայից ներքև են գտնվում: Առայժմ բնակչության տարհանման անհրաժեշտություն չկա։

Նախնական տվյալներով` ջրի առավելագույն բարձրացումը 12 մ է: Հյուսիս-Ղրիմյան ջրանցքի ջրազրկման սպառնալիք չկա, դրա գլխավոր կայանը վնասված ամբարտակից վերև է գտնվում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել