ԲՏԱ Նախարարության թիմը պատրաստ է աջակցելու ՄԱԿ-ի հանձնաժողովին ոլորտին առնչվող նախաձեռնություններում
13:57 - 07 հունիսի, 2023

ԲՏԱ Նախարարության թիմը պատրաստ է աջակցելու ՄԱԿ-ի հանձնաժողովին ոլորտին առնչվող նախաձեռնություններում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հունիսի 6-ին ընդունել է ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Օլգա Ալգայերովայի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի պատրաստած «Նորարարությունը Հայաստանի կայուն զարգացման համար» երկրորդ զեկույցը:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Ռոբերտ Խաչատրյանը ընդգծել է զեկույցի կարևորությունը և նշել, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թիմը պատրաստ է աջակցել ՄԱԿ-ի հանձնաժողովին բարձր տեխնոլոգիական ոլորտին առնչվող նախաձեռնություններում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել