Լիահույս ենք, որ Ադրբեջանը համաձայնություն կտա ԵՄ առաքելություն իրականացնել նաեւ ադրբեջանական կողմում. Ռոթ |news.am|
18:11 - 07 հունիսի, 2023

Լիահույս ենք, որ Ադրբեջանը համաձայնություն կտա ԵՄ առաքելություն իրականացնել նաեւ ադրբեջանական կողմում. Ռոթ |news.am|

news.am: Շնորհակալ եմ ՀՀ կառավարությանը, որ հրավիրել է ԵՄ առաքելությանը իր մշտադիտարկումն իրականացնելու Հայաստանում: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ նշեց նշեց Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը:

«Ուրախ ենք փաստելու, որ ԵՄ առաքելությունը առաջիկայում կընդլայնի իր առաքելությունը: Լիահույս ենք, որ Ադրբեջանը համաձայնություն կտա այսպիսի առաքելություն իրականացնել նաեւ ադրբեջանական կողմում»,-ընդգծեց նա:

Հարցին, թե արդյոք այդ ուղղությամբ բանակցություններ են ընթանում Ադրբեջանի հետ, Ռութը պատասխանեց. «Ամենեւին էլ լավատեսական ազդակներ չենք ստացել ադրբեջանական կողմից այս առումով,  թեեւ համարում ենք, որ խաղաղության եւ կայունության խնդիրը ոչ միայն Հայաստանի խնդիրն է: Ադրբեջանը նույնպես մասնակից դառնա  համընդհանուր տարածաշրջանային անվտանգությանը, խաղաղությանն  ու կայունությանը: Սա առաջարկ է, որ մենք ներկայացնում ենք կողմերին եւ սպասում նրանց պատասխանին»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել