Թուրքական լիրան շարունակում է էժանանալ
 |news.am|
11:16 - 08 հունիսի, 2023

Թուրքական լիրան շարունակում է էժանանալ |news.am|

news.am: Հինգշաբթի դոլարը լիրայի նկատմամբ շարունակում է թանկանալ, գիշերվա աճուրդների ընթացքում փոխարժեքն առաջին անգամ բարձրացել է 23,5 լիրայից ավելի, վկայում են աճուրդների տվյալները։

Դոլարի փոխարժեքը թուրքական լիրայի հանդեպ բարձրանում է 0,3 տոկոսով՝ մեկ դոլարը 23,3 174 լիրա (նախորդ աճուրդի վերջում՝ 23,2 478 լիրա)։

Ավելի վաղ աճուրդների ընթացքում ցուցանիշն առավելագույնը հասել է 23,5 635 լիրայի, ինչը նոր պատմական առավելագույնն է թուրքական արժույթի համար։

Լիրան դոլարի հանդեպ էժանանում է մայիսի վերջից։ Այդ ընթացքում դոլարը թանկացել է 16,7 տոկոսով։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել