Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք. Արցախի ՊՆ

Հունիսի 8-ին՝ ժամը 17:35-20։30- ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ-ն շփման արևելյան և հյուսիսային  ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։

Ժամը 18։20-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակ է բացել Կարվին տեղամասում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։

Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի  հրամանատարությանը։

Հունիսի 9-ի ժամը 09։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով