azatutyun.am: Սոչիում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ըստ հաղորդագրության, նախատեսվում է քննարկել հարցերի լայն շրջանակ, ներառյալ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը։
Ռուսաստանի ղեկավարը ողջունել է հայ գործընկերոջն ու հանդիպման մեկնարկի մամուլի համար բաց հատվածում նշել է, որ կքննարկվեն հայ-ռուսական համագործակցության թեմաները և տարածաշրջանային զարգացումները:
comment.count (0)