Շահին Մուստաֆաևի պնդմամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունը իրականացնելու է ՌԴ ԱԴԾ-ն |tert.am|
16:02 - 10 հունիսի, 2023

Շահին Մուստաֆաևի պնդմամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունը իրականացնելու է ՌԴ ԱԴԾ-ն |tert.am|

tert.am: Վերահսկողությունը, համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության, քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը կազմակերպելու նպատակով կիրականացվի Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության կողմից։

Այս մասին «Մոսկվա-Բաքու» կայքին ասել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանը վերահսկողություն է իրականացնելու Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունների վրա։

«Բանակցությունները տարվում են 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի համատեղ հայտարարության 9-րդ կետի հիման վրա՝ դրա դրույթները հնարավորինս արագ կյանքի կոչելու նպատակով։

Առաջադրանքները շատ պարզ են. նախատեսվում է վերականգնել գոյություն ունեցող և կառուցել նոր տրանսպորտային հաղորդակցություններ, որոնք կապում են Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ։ Կապահովվեն ինչպես ուղևորափոխադրումներ, այնպես էլ բեռնափոխադրումներ»,- ասել է նա։

Մուստաֆաևը հավելել է, որ ներկայումս քննարկումներ են ընթանում տեխնիկական մանրամասների համաձայնեցման համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել