Շվեդիայի իշխանությունների պնդմամբ ՆԱՏՕ-ի զորքերն այդ երկրում կարող են տեղակայվել մինչ կառույցին անդամակցելը |hetq.am|
18:16 - 11 հունիսի, 2023

Շվեդիայի իշխանությունների պնդմամբ ՆԱՏՕ-ի զորքերն այդ երկրում կարող են տեղակայվել մինչ կառույցին անդամակցելը |hetq.am|

hetq.am: Շվեդիան հավանական է համարում, մինչ Հյուսիսատլանտյան դաշինքին պաշտոնական անդամակցությունը, իր տարածքում ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայման հնարավորությունը, ինչը պայմանավորված է Ռուսաստանի կողմից առկա սպառնալիքներով։ Այդ մասին նշվում է Dagens Nyheter պարբերականի հոդվածում, որի հեղինակներն են` Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը և պաշտպանության նախարար Փոլ Յոնսոնը։ 

«Ռուսաստանը ցույց է տվել, որ պատրաստ է գնալ ռազմական ու քաղաքական շատ մեծ ռիսկերի՝ իր աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու համար։ Քանի որ անհնարին է ասել, թե որտեղ են գտնվում նախագահ Վլադիմիր Պուտինի տարածքային նկրտումների սահմանները, Շվեդիայի կառավարությունը որոշել է, որ երկրի զինված ուժերը կարող են անցկացնել նախապատրաստական միջոցառումներ՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ»,- ասված է հոդվածում։

Հեղինակների խոսքով՝ այդ միջոցառումները կարող են ներառել նաև Շվեդիայի տարածքում ՆԱՏՕ-ի անդամ երկրների տեխնիկայի ու անձնակազմի ժամանակավոր տեղակայումը։ Շվեդիայի վարչապետը և պաշտպանության նախարարը նաև ընդգծել են, որ երկիրը պետք է ունակ լինի իր տարածքում արագ տեղակայել այլ երկրների ռազմական ռեսուրսները՝ արտակարգ ինչ-որ իրավիճակի կամ պատերազմի պարագայում։

Հեղինակները հավելել են, որ այդ որոշումը նաև «պետք է հստակ ազդակ լինի Ռուսաստանին և ամրապնդի Շվեդիայի պաշտպանունակությունը»։

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել