ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ է ընտրվել Իշխան Սաղաթելյանը:
2023 թ․ հունիսի 9-11-ը կայացել է ՀՅԴ Հայաստանի 26-րդ Գերագույն ժողովը։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հանրային կապերի գրասենյակից։
Ժողովը քննել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի երկամյա գործունեությունը, Հայաստանի և Արցախի Հանրապետություններում ստեղծված իրավիճակը, նախանշել առաջիկա անելիքները և սահմանել ՀՅԴ Հայաստանի կառույցի գործունեության ուղենիշները։
Ժողովի ավարտին ընտրվել է Գերագույն մարմին հետևյալ կազմով. Ավետիսյան Թադևոս, Գալստյան Լիլիթ, Գևորգյան Արգիշտի, Հակոբյան Վարդան, Մաթիլյան Հակոբ, Մանուկյան Գեղամ, Մեղրյան Պետրոս, Սաղաթելյան Իշխան, Սարգսյան Իգոր, Սիմոնյան Աշոտ, Ստեփանյան Խաչատուր, Վարդանյան Գերասիմ, Տոնոյան Տարոն:
comment.count (0)