Էրդողանը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքով» կապը կարևոր նշանակություն կունենա Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունների ամրապնդման համար

 |factor.am|
17:21 - 13 հունիսի, 2023

Էրդողանը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքով» կապը կարևոր նշանակություն կունենա Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունների ամրապնդման համար |factor.am|

factor.am: Բաքվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ քննարկել են՝ ի՞նչ են արել միասին և ի՞նչ են անելու։

«Թուրքիան և Ադրբեջանը երկու եղբայրական երկրներ են և, իհարկե, երկու պետություն, որոնք քայլել են մեկ ազգի ըմբռնումով, այսուհետ էլ շարունակելու ենք նույն կերպ»,- ասել է Էրդողանը, փոխանցում է TRT Haber-ը։

Նա նշել է, որ քայլեր են ձեռնարկվում համատեղ համալսարանի ստեղծման ուղղությամբ։ «Պաշտպանական արդյունաբերության ոլորտում ձեռնարկվելիք քայլերը մեծ նշանակություն ունեն։ Դրան զուգահեռ, բացի պաշտպանական արդյունաբերության բիզնեսի մասից, ունենք պարտականություններ նաև կրթության ոլորտում։ Մենք կշարունակենք կատարել այդ խնդիրներն այնպես, ինչպես արել ենք մինչ այժմ»,- նշել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը ևս մեկ անգամ խոսել է գոյություն չունեցող «Զանգեզուրի միջանցքից»։

«Զանգեզուրի դեպքը, որի վրա մենք ամենաշատն ենք կենտրոնացած, ներառում է մեր զգայունությունը։ Եթե արագ լուծենք այս հարցը, դա մեզ երկու կարևոր քայլում կօգնի։ Հուսով եմ, որ Թուրքիայի կապերը շատ ավելի կամրապնդվեն այստեղից Իգդիր և Նախիջևան գնալու առումով՝ և՛ մայրուղու, և՛ երկաթուղային կետում արվելիք քայլով։

Այդ կապերի առկայությունը կարևոր նշանակություն կունենա Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ամրապնդման համար»,- ասել է Թուրքիայի նախագահը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել