«Փաշինյանը գուցե նաև արյունով կփորձի պահել իր իշխանությունը, բայց դա մեզ չի վախեցնում». Մամիջանյան
 |azatutyun.am|
10:42 - 14 հունիսի, 2023

«Փաշինյանը գուցե նաև արյունով կփորձի պահել իր իշխանությունը, բայց դա մեզ չի վախեցնում». Մամիջանյան |azatutyun.am|

azatutyun.am: Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետական» կուսակցությունը պատրաստ է աջակցել ցանկացած իրական, առողջ ընդդիմադիր գործընթացի, «Ազատության» հետ զրույցում նշեց խորհրդարանական ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակացության ղեկավար Հայկ Մամիջյանն՝ արձագանքելով հարցին, թե ինչպե՞ս են «Հանրապետականում» վերաբերում Դաշնակացության նախաձեռնած գործընթացին:

Երեկ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը հայտարարեց, որ համաժողովրդական ընդվզման միջոցով թույլ չեն տալու, որ Փաշինյանը փաստաթուղթ ստորագրի, որով Արցախը կճանաչի Ադրբեջանում կազմում։

Դաշնակցությունը տեղեկացրեց, որ դիմադրության ճակատ ձևավորելու և համաժողովրդական ընդվզում կազամկերպելու նպատակով քննարկումներ են անցկացնելու խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ։

Խորհրդարանի ընդդմադիր «Պատիվ ունեմ» խմբակացության ղեկավար Հայկ Մամիջանյանն ասաց, թե այս հարցի շուրջ Դաշնակացության հետ դեռևս քննարկումներ չեն ունեցել, սակայն իրատեսական են համարում, որ ժողովուրդը դուրս կգա փողոց։

«Դատելով ամենատարբեր սոցիոլոգիական հարցումներից՝ շատ փոքր թվով մարդիկ են դեռևս մոլորության մեջ և հավատում Փաշինյանի ստերին, ուստի՝ այո՛, ես համարում եմ, որ Նիկոլ Փաշինյանի՝ աթոռը պահպանելու մոլուցքն, իր մանկական վախերը և իր թիմակիցների լավ կյանքի ցանկությունը չափազանց չնչին երևույթ են հայ ժողովրդի ցասհման համեմատ», - ասաց Մամիջանյանը՝ շեշտելով դրան այլընտրանք չկա․ - «Ես գիտեմ, որ Փաշինյանը շատ մեծ դժվարությամբ, գուցե նաև արյունով կփորձի պահել իշխանությունը, բայց դա մեզ չի վախեցնում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել