Արմեն Աշոտյանին կալանավորելու միջնորդության քննությունը գիշերն ավարտվել է. որոշումը կհրապարակվի այսօր |news.am|
09:10 - 16 հունիսի, 2023

Արմեն Աշոտյանին կալանավորելու միջնորդության քննությունը գիշերն ավարտվել է. որոշումը կհրապարակվի այսօր |news.am|

news.am: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին կալանավորելու միջնորդության քննությունն ավարտվեց, դատարանը որոշումը կհրապարակվի այսօր՝ 12:00-ին: Այս մասին երեկ գիշեր լրագրողներին հայտնել է Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Փաստաբանը նշել է, որ քննիչը չի կարողացել պատասխանել իր եւ Աշոտյանի հարցերին, դատավորը դա շատ լավ հասկանում է, սակայն  ինքն առանձնապես հույսեր չունի՝ հաշվի առնելով, թե ինչի համար է հակակոռուպցիոն դատարանը ստեղծվել:

Աթանեսյանը նշել է, որ Արմեն Աշոտյանը մարտական է տրամադրված, նրան տեղափոխել են ձերբակալվածների պահման վայր:

Աշոտյանն այս գործընթացը որակում է որպես քաղաքական հետապնդում:

Նշենք, որ դատարանի բակում են հավաքված էին մեծ թվով հասարակական-քաղաքական, հանրային գործիչներ՝ իրենց աջակցությունը հայտնելու ընդդիմադիր քաղաքական գործչին։

Հիշեցնենք, որ քրեական հետապնդում է հարուցվել «Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» (ԵՊԲՀ) հիմնադրամի նախկին ռեկտոր Մ.Ն.-ի (Միքայել Նարիմանյան) նկատմամբ: Ըստ դատախազության՝ հետապնդումը հարուցվել է ծառայողական դիրքն օգտագործելով իրեն վստահված, իր տնօրինմանը հանձնված հիմնադրամի 39 մլն 660 հազար դրամի չափով գույքի հափշտակության համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել