ՄԻՊ-ը խախտումներ է արձանագրել Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում
08:51 - 29 նոյեմբերի, 2019

ՄԻՊ-ը խախտումներ է արձանագրել Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում

Մարդու իրավունքների պաշտպանի՝ «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ կատարած մշտադիտարկման այցի արդյունքում արձանագարված խնդիրներն ամփոփվել են, և կազմվել է մանրակրկիտ վերլուծական տեղեկանք:

ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ վերհանվել են մի շարք խնդիրներ, ինչպես օրինակ՝ պահման պայմաններն անբավարար են, տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար կազմակերպությունում բացակայում են ողջամիտ հարմարեցումները, տրամադրվող սննդի քանակական և որակական չափանիշներն անբավարար են և այլն։

Ըստ ՄԻՊ-ի, անհրաժեշտ է բացառել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ժամկետանց կամ ժամկետն անհայտ սննդի տրամադրումը, մշակել հոգեբուժական կազմակերպություններում վնասվածքների պատշաճ հաշվառման և այդ մասին իրավապահ մարմիններին տեղեկացնելու կարգ, պետք է նախատեսել անհրաժեշտ և բավարար հաստիքներ հոգեբուժական բժշկական օգնությունն ու սպասարկումը պատշաճ կազմակերպելու համար և այլն:

Այցի ավարտին վեր հանված խնդիրները քննարկվել են Նյարդահոգեբուժական դիսպանսերի տնօրինության հետ: Ինչպես տնօրենը, այնպես էլ Նյարդահոգեբուժական դիսպանսերի աշխատակիցները լիարժեք համագործակցել են Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հետ իրենց լիազորություններն իրականացնելիս և աշխատանքի խոչընդոտներ չեն առաջացել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել