Անդրեասյանը չմեկնաբանեց ԱԱԾ-ում իր վերաբերյալ վարույթ նախաձեռնելու մասին լուրերը

 |factor.am|
10:50 - 21 հունիսի, 2023

Անդրեասյանը չմեկնաբանեց ԱԱԾ-ում իր վերաբերյալ վարույթ նախաձեռնելու մասին լուրերը |factor.am|

factor.am: Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը չի մեկնաբանում իր նկատմամբ Ազգային անվտանգության ծառայությունում վարույթ նախաձեռնելու մասին լուրը:

Նշենք, որ Oragir.News-ը գրել է, թե իրենց տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ է հարուցված ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի դեմ` լիազորությունների չարաշահման հոդվածով, և որ Անդրեասյանին, հնարավոր է կալանավորեն, Գործն, ըստ լրատվամիջոցի, հարուցված է Վերաքննիչ քրեական դատարանում «ստվերային նախագահ» ընտրելու դեպքի առթիվ։

Նշենք, որ ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր․

«ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը գնացել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան ու դատարանի դատավորների որոշ մասի հետ ժամերով փակվել, ներքին քննարկում իրականացրել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ներքին քննարկման ժամանակ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը Վերաքննիչ քրեական դատարանի որոշ դատավորների հասկացրել է, թե իրեն հատկապես Վերաքննիչ քրեական դատարանում պետք է մեկ անձ, որը կհամակարգի ողջ դատարանի աշխատանքը»:

Ազգային անվտանգության ծառայությունից հրաժարվեցին բանավոր մեկնաբանել Կարեն Անդրեասյանի վերաբերյալ վարույթ նախաձեռնելու մասին լուրերը:

ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանն էլ ասաց, որ ԲԴԽ-ին ԱԱԾ-ում վարույթ նախաձեռնելու մասին տեղեկություն հայտնի չէ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել