news.am: Անհետ կորած զինծառայողների ծնողներն այսօր, ժամը 15։00-ին կհանդիպեն ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել են ծնողները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մոտ տասը ծնող այսօր ԱԱԾ-ի մոտ էին՝ Աբազյանի հետ հանդիպելու պահանջով։ Նրանց որդիները ծառայել են Էջմիածնի N զորամասում, և 2020 թվականի հոկտեմբերի 21-ից ծնողները որևէ տեղեկություն չունեն որդիներից։
Նրանք նշում են, որ սխալ հրամանի հետևանքով տղաները հայտնվել են շրջափակման մեջ, այնուհետև մի մասը՝ գերեվարվել, մի մասը՝ սպանվել։
comment.count (0)