Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած միջադեպը կապված է հայ-ադրբեջանական սահմանազատված սահմանի բացակայության հետ. Զախարովա
20:15 - 21 հունիսի, 2023

Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած միջադեպը կապված է հայ-ադրբեջանական սահմանազատված սահմանի բացակայության հետ. Զախարովա

Այսօր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հունիսի 15-ին Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած միջադեպին եւ դրա առնչությամբ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին ՀՀ ԱԳՆ հրավիրելուն։ 

«Հունիսի 15-ի միջադեպը կապված է հայ-ադրբեջանական սահմանազատված սահմանի բացակայության ընդհանուր խնդրի հետ։ Ռուսական կողմը բազմիցս կոչ է արել մեր խորհրդատվական աջակցությամբ սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքները։ Մենք պատրաստ ենք օգնել որոշելու սահմանային գծի անցումն այս հատվածում, որը դարձել է կողմերի միջև հերթական կռվախնձորը։

Ռուս խաղաղապահների հասցեին հնչող մեղադրանքները բացարձակապես անհիմն են, և մենք խստորեն խորհուրդ կտանք նվազեցնել այդ կապակցությամբ լրատվամիջոցների հռետորաբանության աստիճանը։

Խաղաղապահները սերտորեն աշխատում են կողմերի հետ՝ իրադրությունը կարգավորելու համար՝ հստակ կատարելով իրավիճակը կայունացնելու, իրենց պատասխանատվության գոտում կրակի և ռազմական գործողությունների  դադարեցման ռեժիմը պահպանելու խնդիրները»,- ասել է Զախարովան։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել