ԲԴԽ-ն Դավիթ Հարությունյանին թույլ չի տվել ավարտել Կարեն Անդրեասյանին ինքնաբացարկի միջնորդությունն ու հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու
21:13 - 22 հունիսի, 2023

ԲԴԽ-ն Դավիթ Հարությունյանին թույլ չի տվել ավարտել Կարեն Անդրեասյանին ինքնաբացարկի միջնորդությունն ու հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու

Բարձրագույն դատական խորհրդում այսօր` ժամը 14։00-ից, շարունակել է Երևանի ընդհանուր իրավասության Քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ կարգապահական վարույթի քննությունը։ Քիչ առաջ Դավիթ Հարությունյանն ու փաստաբանները դուրս եկան ԲԴԽ շենքից։ Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ներսում վարույթի քննությունը շարունակվել է Կարեն Անդրեասյանի սահմանած կանոններով ու ճաշակով։

Դատավորի խոսքով՝ ԲԴԽ-ն թույլ չի տվել ավարտել Կարեն Անդրեասյանին ինքնաբացարկի միջնորդությունը և հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը կհրապարակվի վաղը` ժամը 10։00-ին։ Ամփոփելով գործի քննությունը՝ Դավիթ Հարությունյանը նշեց, որ Կարեն Անդրեասյանն իրեն ու փաստաբաններին պարտադրում է ստորագրել անհասկանալի բովանդակությամբ թերթիկ։ «Նախազգուշացնում է, որ այս դատավարության տվյալները չհրապարակվեն։ Չգիտեմ՝ ինչ բովանդակությամբ, ինչ գաղտնիքների մասին է խոսքը, ինչ պատասխանատվություն է նախատեսվում հրապարակման համար»,- ասաց Հարությունյանը։

Դատավորը, թեև նշում է, որ գործի քննության ընթացքում բազմաթիվ խախտումներ են թույլ տրվել՝ դրանց շարքում առանձնացնում է վարույթի քննությունը դռնփակ իրականացնելու որոշումը։

«Դռնփակ քննությունը մեկ նպատակ ունի․ չեն ցանկանում, որպեսզի հանրությունը տեղեկանա կոնկրետ իմ կողմից ներկայացված, ներկայացվելիք փաստերին․ նրանց միակ մտավախությունը դա է»,- ասաց Դավիթ Հարությունյանը։

Դատավորն ասաց, որ երեկ տեղի ունեցած դատական նիստին իրենք միջնորդել են վերանայել գործը դռնփակ քննելու մասին որոշումն ու միջնորդություն են ներկայացրել գործը դռնբաց իրականացնել, սակայն ԲԴԽ-ն, չպատճառաբանված որոշման հիման վրա, քննությունը դռնփակ է շարունակել։

Ըստ Հարությունյանի՝ Խորհուրդը դիրքորոշում է հայտնել, որ այդ որոշումը պարտավոր չեն, չեն պատրաստվում պատճառաբանել, գուցե դրա պատճաաբանությունը վերջնական ակտում լինի։

Դատավորն, անդրադարձավ նաև Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հարցազրույցներին, որոնցում վերջինս խոսել է իր գործի մասին։

Հարությունյանն ասաց, որ միջնորդել է նախարարը, ում միջնորդությամբ գործի քննությունը դռնփակ է քննվում, գա Բարձրագույն դատական խորհուրդ և հավասար պայմաններում նախազգուշացվի տվյալներ չհրապարակելու մասին, սակայն այդ միջնորդությունները չեն էլ քննարկվել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել