Փաստաբան Զորայր Հարությունյանը հայտնում է, որ դատավոր Դավիթ Հարությունյանի կարգապահական վարույթի շրջանակում միջանկյալ միջոց կիրառելու դիմում է ներկայացվել ՄԻԵԴ․
«Դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ քննվող «կարգապահական» վարույթի ընթացքում ԲԴԽ կողմից թույլ տրվող խախտումների անդադար հոսքի բեկանման ու կանխատեսելի` անարդար որոշման կայացման կանխման նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացվել տվյալ վարույթով միջանկյալ միջոց կիրառելու` Դատավոր Հարությունյանի արդար դատաքննության իրավունքի իրացվելիությունն ապահովելու մասին դիմում:
Առավել մանրամասներ կներկայացվեն` ՄԻԵԴ-ի հետ հաղորդակցման ավարտի արդյունքներով»:
comment.count (0)