factor.am: Բարձրագույն դատական խորհրդը դատավոր Դավիթ Հարությունյանին հեռացրել է նիստերի դահլիճից: ԲԴԽ-ում այսօր շարունակվում էր Հարությունյանի վերաբերյալ կարգապահական վարույթի քննությունը, որին վերջինս միայնակ էր ներկայացել` հաշվի առնելով, որ փաստաբանները գործադուլ են անում:
Դավիթ Հարությունյանը միջնորդել էր իրեն ժամանակ տրամադրել` նոր փաստաբան ներգրավելու համար, այս միջնորդությունը ԲԴԽ-ն մերժել է:
Հետո դատարանն անցել է հարցուպատասխամի փուլին: Դավիթ Հարությունյանը հարցեր է ուղղել իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն ներկայացրած Արդարադատության նախարարության ներկայացուցիչներին, սակայն ԲԴԽ-ն ժամանակը սահմանափակել է, Հարությունյանն առարկել է Խորհրդի գործողությունների դեմ, որից հետո Խորհուրդը հեռացել է խորհրդակցական սենյակ` սանկցիա կիրառելու, ու, փաստորեն, որոշել, նիստերի դահլիճից հեռացնել դատավորին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)