Գարեգին Բ-ն կարգալույծ է հռչակել Տ. Սեդրակ քահանա Աղասյանին
10:19 - 28 հունիսի, 2023

Գարեգին Բ-ն կարգալույծ է հռչակել Տ. Սեդրակ քահանա Աղասյանին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Մասյացոտնի թեմի հոգևոր սպասավոր Տ. Սեդրակ քահանա Աղասյանը։

Մայր Աթոռից հայտնում են, որ տնօրինության համար հիմք է ծառայել Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի միջնորդությունը և Կարգապահական Հանձնախմբի եզրակացությունը Տեր Սեդրակ քահանայի կանոնազանց ընթացքի վերաբերյալ։

Կարգալույծ եկեղեցականը դասվում է աշխարհականների շարքին՝ Հրանտ Աղասյան ավազանի անունով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել