factor.am: Հակակոռուպցիոն դատարանում՝ նախագահությամբ դատավոր Արամ Գրիգորյանի, այսօր շարունակվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի գործի քննությունը:
Ծառուկյանի և Առուստամյանի վերաբերյալ գործն անջատվել է ԱԱԾ-ում քննվող մեկ այլ գործից ու ուղարկվել դատարան:
Ըստ դատախազության` Առուստամյանին ու Ծառուկյանին վերաբերելի նյութերն ամբողջությամբ ներառված են այժմ քննվող գործում, սակայն նախորդ դատական նիստի ընթացքում Ծառուկյանի պաշտպանները միջնորդել են մայր գործի բոլոր նյութերը տրամադրել իրենց: Այս հարցի քննությունը կիսատ էր մնացել, և շարունակվեց այսօրվա դատական նիստին։ Պաշտպան Էմին Խաչատրյանն ասաց, որ իրենք, մայր գործի բոլոր նյութերին ծանոթանալով, կարող են չկիսել դատախազի գնահատականն այն մասին, որ վերաբերելի բոլոր նյութեր ներառված են գործում:
«Մենք հակադիր կողմերում ենք, և մեր դիրքորոշումները չեն համընկնում, հետևաբար մրցակցական դատավարություն ապահովելու համար մեզ անհրաժեշտ են գործի բոլոր նյութերը»,- ասաց պաշտպան Խաչատրյանը:
Վերջինս նշեց, որ որևէ մեկն իրենց` Ծառուկյանի պաշտպանների փոխարեն դատողություն անելու իրավասություն չունի»: «Շուրջ 100 հոգանոց քննչական խումբ է աշխատել այս գործի վրա, հարյուրավոր մարդիկ են հարցաքննվել»,- ասաց Էմին Խաչատրյանը:
Հանրային մեղադրողը նշեց, որ որևէ հիմնավորում չի բերվել ու չի կարող բերվել, թե ինչ կարգավորման հիման վրա կարող են տրամադրվել գործի բոլոր նյութերը։
Մեղադրողը նշեց, որ Ծառուկյանի և Առուստամյանի գործը անջատվել է մայր գործից, այդ գործի մեկ այլ դրվագ ևս անջատվել ու ուղարկվել է այլ դատարան, գործի մյուս հատվածով էլ նախաքննություն է իրականացվում։ Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանն էլ դիտարկեց, որ օրենքով շատ այլ հարցեր ևս կարգավորված չեն, բայց դրանց լուծումները տրվում են դատական պրակտիկայի միջոցով։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)