Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորում ՀԿ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․
«Ինչպես հայտնի է, վերջերս ընդունվել և ուժի մեջ է մտել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքը, որը, չնայած իր դրական լուծումներին, խնդիրներ է առաջացրել առաջին անգամ զենք ձեռք բերող քաղաքացիների համար։ Մասնավորապես, առաջին անգամ զենք ձեռք բերող քաղաքացիները պետք է հանձնեն տեսական և գործնական քննություններ, որոնց կազմակերպումը պետք է ապահովեին ռազմամարզական կազմակերպությունները։ Քանի որ «Ռազմամարզական կազմակերպությունների մասին» օրենքի նախագիծը հանվել է շրջանառությունից, նշված կազմակերպությունները զրկվել են որպես իրավունքի սուբյեկտ համապատասխան իրավական կարգավիճակ ձեռք բերելու հնարավորությունից: Այս ամենի արդյունքում ունենք մի իրավիճակ, երբ քաղաքացիները չեն կարող հանձնել առաջին անգամ զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ քննությունները, որովհետև քննություն ընդունող իրավական մարմինները գոյություն չունեն։ Հետևաբար, քաղաքացին չունի քննություն տալու հնարավորություն և զրկվել է առաջին անգամ զենք ձեռք բերելու իրավունքից, ինչով փաստացի խիստ սահմանափակվել է զենքի շրջանառությունը։
comment.count (0)