news.am: Ես չեմ կարող հասկանալ ու ընկալել փետրվարյան դեպքերին բանակի կեցվածքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով 2021-ի փետրվարին ԳՇ հայտարարությունը, որտեղ պահանջում էին վարչապետի հրաժարականը:
«Ես շատ լավ հասկանում եմ՝ ոնց է ծնվել այդ թուղթը, բայց այդ թղթի տակ վերջինը ստորագրել է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը:
Նախաձեռնության հեղինակին մենք բազմիցս կանչում ենք քննիչ հանձնաժողով, բայց ինքն այստեղ քաղաքական հարթակներում է ֆռֆռում, որովհետեւ նախկինում եղել է դաշնակցական: վերջերս էլի տեսակետ է հայտնել Փաշինյանի մասին, ոչ պետական կեցվածքով: Հիմա իրար կողք դրեք ԳՇ նախկին պետի արած հայտարարությունը եւ ԳՇ պետի նախկին տեղակալի հայտարարությունը: Մի տեղում զգացվում է պետության ընկալում, մյուս տեղում ախպերական: Խոսքը Տիրան Խաչատրյանի մասին է»,-ասաց նա:
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ինքը կասկածներ ունի, որ այդտեղ դրսի հետք կա, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Իհարկե, եթե մենք ունենայինք այն հետախուզական կառույցները, որոնք երազում ենք ունենալ, մենք չէինք կասկածի, վստահ կիմանայինք՝ ովքեր են»:
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
18:28 - 26 դեկտեմբերի, 2024
comment.count (0)