Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 4-ին գումարեց հերթական նիստ: Հանձնաժողովը Արևիկ Անդրանիկի Ավետիսյանին Երևանի ավագանու անդամի մանդատ տրամադրելու արձանագրություն կազմեց: Նախագիծը զեկուցեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:
«Այսպիսով, Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած Անուշ Քլոյանի մանդատը տրվել է վերոնշյալ դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Արևիկ Անդրանիկի Ավետիսյանին»,- ասված է ԿԸՀ հաղորդագրությունում։
comment.count (0)