Իսրայելը հայտնել է Լիբանանին հարվածելու մասին՝ ի պատասխան Լիբանանի տարածքից արձակված հրթիռների |armenpress.am|
14:09 - 06 հուլիսի, 2023

Իսրայելը հայտնել է Լիբանանին հարվածելու մասին՝ ի պատասխան Լիբանանի տարածքից արձակված հրթիռների |armenpress.am|

armenpress.am: Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Լիբանանի տարածքին, որտեղից, ըստ ԻՊԲ-ի, հուլիսի 6-ին երկու հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Այդ մասին տեղեկանում ենք Jerusalem Post պարբերականից։

Ըստ պարբերականի լիբանանյան աղբյուրների՝ Լիբանանի հարավից դեպի Իսրայել է արձակվել 2 հրթիռ, որոնցից մեկն ընկել է Լիբանանի տարածքում, իսկ մյուսը՝ սահմանին գտնվող վիճելի տարածքում։

ԻՊԲ-ում հավելել են, որ իսրայելական ուժերը հարվածներ են հասցրել այն հատվածին, որտեղից արձակվել են հրթիռները։

Իր հերթին, Al Arabiya-ն հաղորդում է, որ Լիբանանի հարավում գտնվող վիճելի տարածում, որտեղ հանդիպում են Սիրիայի, Լիբանանի և Իսրայելի սահմանները, լսվել է երկու պայթյուն, սակայն  դեռ լիովին պարզ չէ պայթյունների բնույթը և այն՝ արդյոք պայթյունների պատճառը Լիբանանից արձակված հրթիռներն են եղել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել