ԿԳՄՍ նախարարության դիմացից 4 քաղաքացի բերման է ենթարկվել |news.am|
13:45 - 03 դեկտեմբերի, 2019

ԿԳՄՍ նախարարության դիմացից 4 քաղաքացի բերման է ենթարկվել |news.am|

news.am:  ԿԳՄՍ նախարարության դիմացից 4 քաղաքացի է բերվել Ոստիկանության կենտրոնականի բաժին։ Այս մասին հայտնեցին Ոստիկանության լրատվական բաժնից։

«Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար 4 հոգի բերվել են Ոստիկանության կենտրոնականի բաժին»,-հայտնեցին Ոստիկանության լրատվական բաժնից։

ՀՅԴ երիտասարդները առաջարկել էին ԿԳՄՍ նախարարին հանդիպել, սակայն մերժումից հետո փորձել էին մուտք գործել նախարարության շենք, ապա նստել նախարարության մուտքի մոտ։ Ոստիկանները, սակայն, պահանջեցին, ազատել նախարարության մուտքը, ապա ուժով հեռացրեցին երիտասարդներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել