Լաչինի միջանցքով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ավտոմեքենաների երթևեկությունը ժամանակավոր դադարեցվել է։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը, փոխանցում է ադրբեջանական Report-ը
Ըստ ադրբեջանական կողմի՝ Կարմիր խաչի մեքենաներով հայերը փորձել են ապօրինի բեռներ՝ բենզին, ծխախոտ և այլ ապրանքներ տանել Արցախ։ Ըստ հաղորդագրության՝ «մաքսանենգության» դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
«Մինչև անհրաժեշտ քննչական միջոցառումների ավարտը ժամանակավորապես դադարեցվել է «Լաչինի» անցակետով երթևեկությունը»,- ասվում է հայտարարությունում։
comment.count (0)