ՆԳՆ-ի հետ կստորագրվի հուշագիր. Զոհրաբյան |pastinfo.am|
13:57 - 11 հուլիսի, 2023

ՆԳՆ-ի հետ կստորագրվի հուշագիր. Զոհրաբյան |pastinfo.am|

pastinfo.am: Հանդիպեցինք ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանի հետ, ներկա էր նաև ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը, այլ ոստիկաններ ևս ներկա էին։ Որոշվեց, որ ՆԳՆ-ի հետ կստորագրվի հուշագիր, կստեղծվի հանձնախումբ՝ ոստիկաններից և փաստաբաններից կազմված, որն օպերատիվ արձագանք կտա։ Այս մասին հանդիպման ավարտից հետո ասաց Արա Զոհրաբյանը։

ՆԳՆ-ում փաստաբաններին հավաստիացրել են, որ մեղավորները պատասխանատվություն կկրեն, նման դեպքեր չեն լինի:

Հարցին՝ հրաժարականի պահանջը շարունակու՞մ է ուժի մեջ մնալ, Զոհրաբյանն ասաց. «Մեր պահանջը շարունակում է ուժի մեջ մնալ, բայց ասեմ, որ այս հանդիպման արդյունքներից գոհ ենք, որովհետև կար հստակ ափսոսանք դեպքի հետ կապված, իրենք հայտնել են, որ իրենց զեկուցել են, որ նման դեպք չի եղել »։

Այսօր երեկոյան ՓՊ-ում ակումբի նիստ կլինի, հետագա քայլերի մասին կտեղեկացնեն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել