Ադրբեջանի ու Իսրայելի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում երկրների միջև համագործակցության զարգացման հեռանկարները
13:56 - 13 հուլիսի, 2023

Ադրբեջանի ու Իսրայելի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում երկրների միջև համագործակցության զարգացման հեռանկարները

Հուլիսի 13-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի գլխավորած պատվիրակությանը։ 

Հանդիպմանը ընդգծվել են ռազմավարական հարաբերությունների հետագա ամրապնդման և անվտանգության հարաբերությունների ընդլայնման կարևորությունը։

Հանդիպմանը քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում Ադրբեջանի և Իսրայելի միջև համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել