Արցախցիները քայլերթ կանեն դեպի ԿԽՄԿ գրասենյակ, ապա ռուս խաղաղապահների տեղակայման վայր
10:16 - 14 հուլիսի, 2023

Արցախցիները քայլերթ կանեն դեպի ԿԽՄԿ գրասենյակ, ապա ռուս խաղաղապահների տեղակայման վայր

Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը Արցախի ապաշրջափակման համաժողովրդական շարժման հանրահավաքի ժամանակ հայտնեց, թե ինչ գործողություններ են իրականացնելու։ Նա նշեց՝ շարժվելու են դեպի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակ, որ հնչեցնեն իրենց պահանջը, այն է՝ իրական ու օբյեկտիվ տեղեկություն փոխանցել միջազգային կառույցներին Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ 

Այնուհետև գնալու են Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման վայր, որտեղ նրանց միանալու են ասկերանցիները։ Ներսիսյանի խոսքով ռուս խաղաղապահներին ևս ներկայացնելու են Արցախն ապաշրջափակելու և հումանիտար աղետի ընթացքը դադարեցնելու պահանջ-խնդրանք, որից հետո հանդիպումը կշարունակվի Վերածննդի հրապարակում գրեթե ամենօրյա ռեժիմով։ Հրապարակում ամեն օր ներկայացվելու Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը։

Պետնախարարը նշեց, որ իրենց ակցիան քաղաքական չէ։

Հիշեցնենք, որ այսօր՝ Արցախի շրջափակման 215-րդ օրը, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկել է Արցախի ապաշրջափակման համաժողովրդական շարժման հանրահավաքը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել