Հարավային Կորեայի նախագահն անակնկալ այցով ժամանել է Ուկրաինա |armenpress.am|
13:04 - 15 հուլիսի, 2023

Հարավային Կորեայի նախագահն անակնկալ այցով ժամանել է Ուկրաինա |armenpress.am|

armenpress.am: Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յելն անսպասելի այցով ժամանել է Ուկրաինա: Այս մասին հայտնում «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Ռյոնհապ» գործակալությունը:

«Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յելն անակնկալ այց է կատարել Ուկրաինա»,-ասված Է գործակալության հաղորդագրության մեջ:

Ինչպես նշում է գործակալությունը, Հարավային Կորեայի նախագահը նախատեսում է հանդիպել Վլադիմիր Զելենսկու հետ:

Հարավային Կորեայի նախագահի գրասենյակի տեղեկատվության համաձայն ՝ Յուն Սոկ Յելը կնոջ հետ Ուկրաինա է ժամանել Լեհաստանից: Նշվում է, որ Հարավային Կորեայի նախագահն այցելել է Բուչա և Իրպեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել