tert.am: Շվեդիայում Ղուրանի օրինակների այրումից զայրացած իրաքցի ցուցարարները ներխուժել են Բաղդադում Շվեդիայի դեսպանատուն՝ բարձրանալով համալիրի պատերը ու հրկիզելով այն: Այս մասին գրել է Al Jazeera-ն։
Շվեդիայի արտաքին գործերի նախարարության մամուլի գրասենյակի հայտարարել է, որ դեսպանատան ողջ անձնակազմն ապահով է։ Հայտարարությամբ դատապարտել են հարձակումը և ընդգծել իրաքյան իշխանությունների կողմից դիվանագիտական ներկայացուցչությունները պաշտպանելու անհրաժեշտությունը:
Առցանց տեսանյութերում երևում է, որ հինգշաբթի վաղ առավոտյան դեսպանատան մոտ ցուցարարները ծածանում են դրոշներ ու ցուցանակներ, որոնց վրա պատկերված է իրաքյան ազդեցիկ շիա կրոնական և քաղաքական առաջնորդ Մուքթադա ալ-Սադրը:
Իրաքի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է դեսպանատան վրա հարձակումը։
«Իրաքի կառավարությունը հանձնարարել է իրավասու անվտանգության մարմիններին անհապաղ հետաքննություն անցկացնել ու ձեռնարկել անվտանգության անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի հանգամանքները բացահայտելու և այս արարքի մեղավորներին նույնականացնելու և ըստ օրենքի պատասխանատվության ենթարկելու համար»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։
Հինգշաբթի լուսադեմին անվտանգության ուժերը տեղակայվել էին դեսպանատան ներսում, իսկ շենքից ծուխ էր բարձրացել, և հրշեջները մարել էին հրդեհի օջախները։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)