Ջուրը կյանք է՝ կյանքում հաճախ ենք լսում, բայց թերեւս, այնքան էլ հաճախ չենք մտածում այդ արտահայտության խորքային իմաստների, ընդհանրապես, ջրի բազմաֆունկցիոնալ դերի եւ մեզանում ձեւավորված ջրային մշակույթի նրբերանգների մասին։
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) մի խումբ գիտաշխատողներ որոշել են մտածել այս եւ բազում այլ հարցերի շուրջ` փորձելով հասնել «ջրի ակունքներին»։ Այլ կերպ ասած՝ ուսումնասիրել ջրօգտագործման անցյալի փորձը, ջրային ռեսուրսների օգտագործման եւ կառավարման առանձնահատկությունները, ջրային պաշարների ներկային եւ ապագային վերաբերող խնդիրները՝ զուգակցելով դրանք նյութական եւ ոչ նյութական մշակութային ժառանգությանը՝ ջրամերձ հուշարձաններից մինչեւ ջրի պաշտամունքին հարող հավատալիքներ ու ծեսեր։ Եվ այս ամենը՝ ոչ թե մեկ, այլ մի քանի մասնագիտական դիտանկյունով։
«Ջրօգտագործման մշակույթը Հայկական լեռնաշխարհում հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը» ծրագրում ներառված են հնագիտությամբ, ազգագրությամբ եւ բանագիտությամբ զբաղվող 7 գիտաշխատողներ, որոնց ուսումնասիրության շրջանակում են Սեւանա լճի արեւելյան ավազանը, Շիրակի ջրանցքի, Բերքաբերի ջրամբարի պատմությունը, անձրեւաբեր ու անձրեւախափան մի շարք ծեսեր եւ ոչ միայն։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ՝
Հետգրություն․ հոդվածի ձեւաչափը հաշվի առնելով՝ խորհուրդ ենք տալիս այն կարդալ համակարգչով։
Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան
Տեսանյութերը՝ Սարգիս Խարազյանի եւ Սվետլանա Մովսիսյանի
Լուսանկարները՝ Ռոման Աբովյանի եւ Ջուլիետտա Հովհաննիսյանի
Մոնտաժը՝ Ռոման Աբովյանի
comment.count (0)