Իմ գոհունակությունն եմ հայտնում Երևանում ռեզիդենտ դեսպանություն բացելու Բելգիայի կառավարության որոշման կապակցությամբ. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել
12:28 - 21 հուլիսի, 2023

Իմ գոհունակությունն եմ հայտնում Երևանում ռեզիդենտ դեսպանություն բացելու Բելգիայի կառավարության որոշման կապակցությամբ. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդր Դե Կրոյին՝ Բելգիայի Ազգային տոնի առթիվ:

Ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և բելգիացի բարեկամ ժողովրդին Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ:

Մեծապես արժևորում եմ Հայաստանի և Բելգիայի ձեռքբերումները համագործակցության տարբեր բնագավառներում: Համոզված եմ, որ միասնական ջանքերի շնորհիվ Հայաստանի և Բելգիայի միջև հարաբերությունները կզարգանան և կընդլայնվեն երկկողմ և բազմակողմ ձևաչափերում, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում:

Օգտվելով առիթից՝ իմ գոհունակությունն եմ հայտնում Երևանում ռեզիդենտ դեսպանություն բացելու Բելգիայի կառավարության որոշման կապակցությամբ: Վստահ եմ, որ այն նոր լիցք կհաղորդի հայ-բելգիական ավանդական բարեկամության վրա հիմնված միջպետական հարաբերություններին:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Ձեր երկրին՝ բարգավաճում և առաջընթաց»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել