news.am: Այս պահի դրությամբ ճշգրտված տվյալներով, հնարավորություն ունենք 30-40 տոկոսով ընդլայնելու գործող կենդանաբանական այգու հնարավորությունները. էսքիզը պատրաստ կլինի 1 ամսվա ընթացքում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 24-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին։
Ավինյանն էլ նշեց. «Այս թեմայով խոսակցություն ենք ունեցել, ի սկզբանե պլանավորվում էր, որ այգին կարող է տեղափոխվել, բայց գույքագրումից հետո պարզ է դարձել, որ կենդանաբանական այգին տիրապետում է շատ ավելի լայն հողատարածքների, քան այն հատվածում, որտեղ փաստացի գործում է։ Ընդլայնումը հնարավոր է իրականացնել հենց տեղում, որը սկսում ենք անել»:
Հիշեցնենք, որ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ կենդանաբանական այգին տեղափոխելու նոր ծրագիր կա՝ կենդանիներին ավելի լավ ու բաց պայմաններում պահելու համար։ Նա նշել էր, որ «Երևան պարկին» հարակից 150 հա տարածքում կկառուցվի նոր կենդանաբանական այգի, որտեղ կլինի կանաչ գոտի, և անտառ կտնկվի։
comment.count (0)