Վաղը Մոսկվայում տեղի կունենան եռակողմ և առանձին երկկողմ բանակցություններ Լավրովի և Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև
16:10 - 24 հուլիսի, 2023

Վաղը Մոսկվայում տեղի կունենան եռակողմ և առանձին երկկողմ բանակցություններ Լավրովի և Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև

ՌԴ ԱԳՆ-ն հայտնում է՝ վաղը Մոսկվայում տեղի կունենան եռակողմ և առանձին երկկողմ բանակցություններ Լավրովի և Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև։

«Արտգործնախարարությունների ղեկավարները կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի դեէսկալացիայի ուղիները: Նախարարները կքննարկեն նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման այլ առանցքային հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումը, հասարակության և փորձագետների շփումները և խորհրդարանականների միջև երկխոսության մեկնարկը», - նշել է ՌԴ ԱԳՆ-ն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել