ԵՄ դիտորդները հետևում են Հայաստանից Արցախ մեկնած բեռնատարների շարժին |armeniasputnik.am|
19:57 - 26 հուլիսի, 2023

ԵՄ դիտորդները հետևում են Հայաստանից Արցախ մեկնած բեռնատարների շարժին |armeniasputnik.am|

armeniasputnik.am:Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը դիտորդների հետ ուշադրությամբ հետևում է դեպի Լաչինի միջանցքի մուտք տանող ճանապարհի երթևեկությանը։ Տեղեկությունը հրապարակվել է Հայաստանում ԵՄ առաքելության Twitter–յան էջում։

«Սա արվում է ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ առաջին ձեռքից և ստուգված տեղեկատվություն ստանալու համար»,– ասված է հաղորդագրությունում:
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առաջին անհրաժեշտության 400 տոննա ապրանքով բեռնված 19 մեքենա Երևանից ուղևորվել են ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել