hetq.am։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Նարինե Հովակիմյանի, քիչ առաջ մեժեց ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորման դեմ նրա պաշտպանների բողոքը: Գրիգորյանն, այսպիսով, կմնա կալանքի տակ:
Նշենք, որ Գրիգորյանի պաշտպանները բողոքարկել էին գործը դատաքննության նախապատրաստելիս Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու առաջին ատյանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշումը:
Առաջին ատյանի դատարանը գտել է, որ առկա են Գրիգորյանին կալանքի տակ պահելու հիմքերն ու պայմանները, որ ազատության մեջ մնալու դեպքում Գրիգորյանը կխոչընդոտի գործի քննությանը:
Վերաքննիչ դատարանը խափանման միջոցի գործով որոշում կայացնելու համար խորհրդակցական սենյակ էր հեռացել երեկ՝ հունիսի 17-ին:
comment.count (0)