Իրավիճակը գնահատվում էր սպառնալի, բայց ռազմական գործողությունը սկսելու օրը որևէ մեկին հայտնի չի եղել։ Այս մասին այսօր ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում ասել է Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինքը տեղեկություններ ունեցել է 2020 թվականի պատերազմի սկսման վերաբերյալ։
«Սպառնալի իրավիճակի վերաբերյալ տեղյակ եղել եմ, այն տեղեկության հիման վրա, որ ստացվել է ամփոփման, իմ փորձի և պաշտոնական տեղեկատվության, որ ստացվում էր պարբերաբար»։
Նշենք, որ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը մասնակցում է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին. նա պատասխանում է հանձնաժողովի հարցերին:
Ընդդիմադիր պատգամավորները նիստին ներկա չեն։
Տոնոյանը նշեց, որ անհրաժեշտություն կլինի որոշ հարցերի մասին խոսել փակ ձեւաչափով։
Հիշեցնենք, որ դատարանը բավարարել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի միջնորդությունը` օգոստոսի 1-ին և 2-ին մասնակցել հանձնաժողովի նիստերին։
comment.count (0)