tert.am: «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը չի հաստատում լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունը, համաձայն որի՝ «Հայրենիք» կուսակցությունը Երևանի քաղաքապետի ընտրություններին չի մասնակցի։
Նա Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այս պահին որոշում չունեն, հետևաբար, չի կարող վերջնական որևէ բան ասել՝ կմասնակցեն Երևանի ավագանու ընտրություններին, թե՝ ոչ։
Սոս Հակոբյանն ասաց, որ որոշում լինելու դեպքում այն կհրապարակեն։
Ավելի վաղ ավագանու ընտրություններին մասնակցությունը չի բացառել «Հայրենիք» կուսակցության առաջնորդ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ նշելով, որ դեռ կորոշեն, ընտրություններին ժամանակ կա։
Անդրադառնալով Արթուր Վանեցյանի այս հայտարարությանը, Սոս Հակոբյանը պատասխանեց․ «Այո, ասել ենք, որ չենք բացառում, որ մասնակցելու ենք ընտրությանը, բայց, երբ 100 տոկոսով որոշում լինի, կհրապարակենք»։
Նշենք, որ Երևանու ավագանու ընտրության քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 23-ին, իսկ սեպտեմբերի 17-ին նշանակված է ընտրության օրը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)