Էդգար Հովհաննիսյանը ընտրվեց ԲԴԽ անդամի պաշտոնում
19:22 - 04 օգոստոսի, 2023

Էդգար Հովհաննիսյանը ընտրվեց ԲԴԽ անդամի պաշտոնում

Այսօր հրավիրված դատավորների ընդհանուր ժողովն ավարտվեց:
 
Քվեարկությանը մասնակցած դատավորների ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 137 կողմ ձայնով, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրվեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը։
 
Հիշեցնենք, որ թեկնածուները երեքն էին՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Մնոյանը և Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանը։ Այա մասին հայտնել  են ԲԴԽ-ից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել