Թեհրանում մի քանի շենք է փլուզվել, զոհվել է երեք մարդ, վիրավորվել՝ հինգը |news.am|
10:40 - 07 օգոստոսի, 2023

Թեհրանում մի քանի շենք է փլուզվել, զոհվել է երեք մարդ, վիրավորվել՝ հինգը |news.am|

news.am: Թեհրանի հրշեջ ծառայությունը կիրակի օրը հայտնել է, որ մայրաքաղաքի հարավում մի քանի շենքերի փլուզման հետեւանքով երեք մարդ է զոհվել, եւս հինգը վիրավորվել են։

«Բոլոր հինգը տեղափոխվել են բժշկական կենտրոններ, նրանցից ոչ մեկի վիճակը ծայրահեղ ծանր չէ»,- հավելել է հրշեջ ծառայության մամուլի ծառայությունը։

Ըստ նախնական տվյալների՝ մահացածները ոստիկաններ են, որոնք ապահովում էին Թեհրանի հարավ-արևմուտքում «չարտոնված շենքերի» պլանավորված քանդման անվտանգությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել