«Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թևանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը և մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին։ Այս մասին Թևանյանը հայտնեց «Մայր Հայաստան» շարժման հիմնադիր հավաքի ժամանակ։
Թևանյանը գլխավորելու է «Մայր Հայաստան» շարժման ցուցակը, որը ընտրությանը կմասնակցի «Երկիր Ծիրանի» ( Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ) և «Ինտելեկտուալ Հայաստան» (Մանուկ Սուքիասյանի գլխավորությամբ) կուսակցությունների հետ դաշինքով։
«Մայր Հայաստան» դաշինքի հիմնադիր հավաքի ժամանակ Թևանյանը հայտարարեց, որ պայքարի են դուրս գալիս ոչ թե մանդատի կամ քաղաքապետի պաշտոնի համար, այլ ամբողջական իշխանափոխության։
comment.count (0)