tert.am: Մենք ունենք Զինված ուժեր, ունենք ԶՈւ Շտաբի պետ և զինվորականներն զբաղվում են իրենց գործառույթներով, և համատեղ, ամեն մեկս մեր ունեցած փորձով ներդրում ենք ունենում բանակում:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
«Զինվորականներն անում են իրենց աշխատանքը, մենք անում ենք մեր աշատանքը, համաձայն օրենսդրության՝ պաշտպանության նախարարը և նրա տեղակալները պարտադիր չէ, որ լինեն զինվորական»,- ասել է նա:
Հրաչյա Սարգսյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ով է իրեն Պաշտանության նախարարություն ուղարկել, ասաց.
«Սուրեն Պապիկյանի առաջարկով է վարչապետն ինձ նշանակել պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնին»:
comment.count (0)